Բովանդակություն
600.0110. 16.09.04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 2004 թվականի №110Ն
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը‚ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել էլեկտրաէներգիայի(հզորության) հաշվառման կարգը (հավելված)։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 24-ի «Հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» № 92Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հոկտեմբերի 1-ից և գործում է մինչև 2005 թվականի հունվարի 1-ը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
16 սեպտեմբերի 2004թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան