600․0084.19․05․06

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 2006 թվականի № 84Ա
ք. Երևան

 

 

ՄԻ ՇԱՐՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի օգոստոսի 13-ի N 48Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի դեկտեմբերի 28-ի «Հ. և Գ. ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» N183Ա որոշմամբ հաստատված էլեկտրա­էներգիայի (հզորության) արտադրության N0154 լիցենզիայի պայմանների 6.10 կետը խախտելու համար «Հ. և Գ. ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնել։
  2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի փետրվարի 22-ի «Բենզար էներջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Բենզար էներջի» փոքր ՀԷԿ-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» N22Ա որոշմամբ հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության N0197 լիցենզիայի պայմանների 6.10 կետը խախտելու համար «Բենզար էներջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնել։
  3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 25-ի «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Շաքի» փոքր ՀԷԿ-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» N10 որոշմամբ հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության N 0024 լիցենզիայի պայմանների 6.9 կետը խախտելու համար «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնել։
  4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մայիսի 25-ի «Պարգև և Վարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Զոր-Զոր ՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրա­կայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին» N58Ա որոշմամբ հաստատված հիդրոէլեկտրակայանի կառուցման N0169 լիցենզիայի պայմանների 3.10 կետը խախտելու համար «Պարգև և Վարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնել։
  5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի դեկտեմբերի 24-ի «Ռինէ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ռինէ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին» N172Ա որոշմամբ հաստատված հիդրոէլեկտրակայանի կառուցման N0151 լիցենզիայի պայմանների 3.10 կետը խախտելու համար «Ռինէ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնել։
  6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 25-ի «Բուռ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Թալին» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին» N21 որոշմամբ հաստատված հիդրոէլեկտրակայանի կառուցման N0059 լիցենզիայի պայմանների` 3.10 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի դեկտեմբերի 28-ի «Բուռ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Եղվարդ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին» N179Ա որոշմամբ հաստատված հիդրոէլեկտրակայանի կառուցման N0153 լիցենզիայի պայմանների` 3.10, և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 3-ի «Բուռ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Եղվարդ -2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին» N105Ա որոշմամբ հաստատված հիդրոէլեկտրակայանի կառուցման N0175 լիցենզիայի պայմանների 3.10 կետերը խախտելու համար «Բուռ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնել։
  7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հունիսի 11-ի «Հոսք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Բովաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին» N74Ա որոշմամբ հաստատված հիդրոէլեկտրակայանի կառուցման N0134 լիցենզիայի պայմանների 3.10 կետը խախտելու համար «Հոսք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնել։
  8. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 1-ի «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» N50Ա որոշմամբ հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության N0108 լիցենզիայի պայմանների 6.14 կետը խախտելու համար «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը նախազգուշացնել։
  9. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 27-ի «Սինգլ Գոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Սանդաղբյուր» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին» N47Ա որոշմամբ հաստատված հիդրոէլեկտրակայանի կառուցման N0167 լիցենզիայի պայմանների 3.10 կետը խախտելու համար «Սինգլ Գոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնել։
  10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
         ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
       ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                            Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

      ք. Երևան
 19 մայիսի 2006թ․
      ժամը 1200