Բովանդակություն
600.0480.12.12.18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 2018 թվականի № 480Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003
ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի №33Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ կետը, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախաձեռնությամբ կատարվող փոփոխությունն անհրաժեշտ է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պատշաճ կատարումն ապահովելու համար՝ Հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հունիսի 12-ի «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության «Եղեգիս» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0088 և №0101 լիցենզիաները «Էլեգիս ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ վերաձևակերպելու և ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 24-ի №94Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» №33Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Էլեգիս Հ.Է.Կ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Եղեգիս» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0107 լիցենզիայի պայմանները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք. Երևան
12 դեկտեմբերի 2018թ.