600․0033․12․06․03

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

12 հունիսի 2003 թվականի №33Ա

ք. Երևան

 

 

«ՍՅՈՒՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԵՂԵԳԻՍ» ՓՈՔՐ
ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
0088 ԵՎ  0101 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ԷԼԵԳԻՍ ՀԷԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒԵՎ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի
94 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի բ)  ենթակետը‚  23-րդ հոդվածը,  Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի № 4 որոշմամբ սահմանված կարգը և 2003 թվականի մարտի 3-ի № 14 որոշումը՝ ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը  որոշում է.

  1. Բավարարել «Էլեգիս ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած հայտը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի մայիսի 6-ի ««Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության «Եղեգիս» փոքր ՀԷԿ-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» № 30 և 2002 թվականի դեկտեմբերի 24-ի ««Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության «Եղեգիս» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» № 93Ա որոշումներով «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրված Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղի վարչական տարածքում՝ Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգիս» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության № 0088 և № 0101 լիցենզիաները վերաձևակեպել «Էլեգիս ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ՝ տրամադրելով «Եղեգիսվ» փոքր հիդրոէլեկտրակայանի երկու հերթերում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության միասնական լիցենզիա։
  2. Հաստատել «Էլեգիս ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Եղեգիս» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանները (հավելված)։
  3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 24-ի ««Սյունիքվ բարեգործական հասարակական կազմակերպության «Եղեգիս փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» № 94Ա որոշման վերնագրում և 1-ին կետում ««Սյունիքվ բարեգործական հասարակական կազմակերպության” բառերը փոխարինել ««Էլեգիս ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության» բառերով։
  4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի մայիսի 6-ի ««Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության «Եղեգիս» փոքր ՀԷԿ-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» № 30 և 2002 թվականի դեկտեմբերի 24-ի ««Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության «Եղեգիս» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին»» № 93Ա որոշումները։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
   ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                         Ն․ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

ք.Երևան

 12 հունիսի 2003թ.