6600.0251.03.07.19

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2019 թվականի № 251Ն
ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2017 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N344Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №344Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
    1) Կանոնների 2-րդ կետի 31-րդ ենթակետում ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն էլեկտրական էներգիայի գման երաշխիք ունեցող ՎԷԱ կայանների» բառերը փոխարինել «ՎԷԱ կայանների և ՁորաՀԷԿ-ի» բառերով,
    2) Կանոնների 65-րդ կետի 1-ին ենթակետում «2004 թվականի սեպտեմբերի 16-ի №109Ն, 2004 թվականի հոկտեմբերի 29-ի №135Ն և 2005 թվականի մայիսի 6-ի №102Ն» բառերը փոխարինել «2004 թվականի սեպտեմբերի 16-ի №109Ն, 2015 թվականի մայիսի 6-ի №102Ն, 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №543Ն և 2018 թվականի դեկտեմբերի 12-ի №456Ն» բառերով,
    3) Կանոնների 71-րդ և 72-րդ կետերում «փոքր ՀԷԿ-երից» բառերը փոխարինել «Փոքր ՀԷԿ-երից» բառերով,
    4) Կանոնների 104-րդ կետից հանել «՝ համաձայն Հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի №48Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևի» բառերը,
    5) Կանոնների 114-րդ կետում «իրավիճակներում» բառից հետո լրացնել «Հաղորդողի,» բառը,
    6) Կանոնների 135-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «135. Որևէ հաշվարկային ժամանակահատվածում Իրանի հետ փոխհոսքերի շրջանակում Իրան արտահանված և ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողից գնված էլեկտրական էներգիա է համարվում սույն կանոնների 164.2 կետի համաձայն որոշված մեծությունը։»,
    7) Կանոնների 154-րդ կետում «հանդիսանում» բառից հետո լրացնել «վերջինիս կողմից» բառերը, իսկ «կազմման» բառից հետո՝ «և վերջիններիս ստորագրմանը ներկայացման» բառերը,
    8) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 1 կետով.
    «154.1. Շուկայի օպերատորը յուրաքանչյուր հաշվարկային ժամանակահատվածի համար, սույն կանոնների 154-րդ կետի համաձայն կազմված՝ էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող Փոքր ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից առաքված և վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտի հետ միաժամանակ Բաշխողին է ներկայացնում նաև տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող՝ Հաշվեկշիռը փակող կայանի վերաբերյալ տեղեկատվություն։»,
    9) Կանոնների 159-րդ կետում «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կանոնների 2 կետով նախատեսված դեպքի, որի մասով հաշվառման տվյալները հաշվառման համակարգում ամրագրվում են յուրաքանչյուր ժամի համար» բառերը,
    10) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 1 կետով.
    «164.1. Սույն կանոնների 164-րդ կետում նշված WԱԻ մեծությունը ԵրՋԷԿ-ի դեպքում որոշվում է հետևյալ բանաձևով՝

WԱԻ = WԻԱ – WՎր.Ն -WԱՊ – WՓԻ,

որտեղ՝

WԻԱ-ն Իրան առաքված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,
WՎր.Ն-ն Միջհամակարգային հոսանքահաղորդման կետում հաշվառված՝ Իրան առաքման նպատակով Վրաստանից ներկրված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,
WԱՊ-ն Իրան առաքման նպատակով այլ պայմանագրերով ԵրՋԷԿ-ին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,
WՓԻ-ն Իրանի հետ փոխհոսքերի շրջանակում Իրան արտահանված և ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողից գնված էլեկտրական էներգիան է։»,
11) Կանոնները լրացնել 164.2. կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«164.2. Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Իրանի հետ փոխհոսքերի շրջանակում Իրան արտահանված և ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողից գնված էլեկտրական էներգիայի հաշվառումը իրականացվում է յուրաքանչյուր ժամի համար և որոշվում է հետևյալ բանաձևով՝ փոխհոսք համարելով միայն դրական մեծությունը՝
որտեղ՝
WԻԱi-ն i-րդ ժամին Իրան առաքված էլեկտրական էներգիայի քանակն է` բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,
WԵրՋԷԿi-ն i-րդ ժամին ԵրՋԷԿ-ից առաքված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,
WՎր.Նi-ն i-րդ ժամին Միջհամակարգային հոսանքահաղորդման կետում հաշվառված` Իրան առաքման նպատակով Վրաստանից ներկրված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,
WԱՊi-ն  i-րդ ժամին Իրան առաքման նպատակով այլ պայմանագրերով ԵրՋԷԿ-ին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,
n-ը Հաշվարկային ժամանակահատվածի  ժամերի քանակն է։»,
12) Կանոնների 168-րդ կետում «Հաղորդողին հանձնված» բառերից հետո լրացնել «և Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում ներկրված» բառերը,
13) Կանոնների 189-րդ կետից հանել «Համաձայն Հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի №79Ա որոշմամբ Բաշխողին տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանների 4.22, 4.39, 4.40 և 4.41 կետերի,» բառերը.
14) Կանոնների 191-րդ կետից հանել «, Բաշխողին տրված լիցենզիայի պայմաններին» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 6-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի փետրվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                            Գ․ ԲԱՂՐԱՄՅԱՆ

      

        ք. Երևան
  3 հուլիսի 2019թ.