ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

ՀՀ ք. Երևան, Սարյան 22

 

 

14 օգոստոսի, 2024թ ժամը՝ 11:00 - ին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող՝

Ս. Աղինյան

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի №234-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 15-ի №489Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Զեկուցող՝ Դ. Մուրադյան
3. «ՀԳՆՔ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնելու մասին Զեկուցող՝ Դ. Մուրադյան
4. «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» բաց բաժնետիրական ընկերության գույքը վարձակալությամբ և ենթավարձակալությամբ հանձնելուն համաձայնություն տալու մասին Զեկուցող՝ Ս. Պետրոսյան
5. «ՌԻՋԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմող բաժնեմասի նվիրատվության գործարքին համաձայնություն տալու մասին Զեկուցող՝ Ս. Պետրոսյան
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 30-ի №611Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Զեկուցող՝ Ս. Պետրոսյան
7. Անահիտ Գեղամի Գևորգյանի կողմից առանց թույլտվության ռադիոհաճախականության օգտագործումը դադարեցնելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան
8. Սամվել Ավետիսյանի կողմից առանց թույլտվության ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործումը դադարեցնելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան