Լրահոս

Սույն թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության «Թվային վերապատրաստման նախաձեռնության» փորձագիտական խմբի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը քննարկվել է 5G ցանցերի ներդրման, զարգացման և դրանց անխափան գործունեության ապահովման, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման, ինչպես նաև ցանցերի անվտանգությանն առնչվող հարցեր։ Միաժամանակ ներկայացվել է ՀԾԿՀ-ի կողմից ներկայումս իրականացվող ծրագրերը և տեսլականը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման, ներառյալ կապի ցանցերի նորագույն տեխնոլոգիաների ներդրման և հետագա զարգացման մասով, ինչպես նաև  կարգավորող մարմնի դերը կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների շահագործման և զարգացման, այդ թվում՝ կիբեռանվտանգության օրենսդրության պահանջների պահպանման գործընթացներում։ Հանդիպման ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը հիմք կհանդիսանա թվային կապակցվածության և կիբեռանվտանգության ոլորտներում Եվրոպական միության հետագա աջակցության ուղղություններն ու առաջնահերթությունները նախանշելու համար։           

Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի նոյեմբերի 20-ին ժամը 14։00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ նախատեսվում է աշխատանքային քննարկում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2027 թվականի սակագների ճշգրտման վերաբերյալ։ սակագների հաշվարկը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը սույն թվականի նոյեմբերի 6-ին մասնակցել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 11-րդ համաժողովին։   Պանելային քննարկման առանցքում եղել են կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության, զարգացման և դրանց անխափան գործունեության ապահովման հարցերը։ Արմեն Հունանյանը ներկայացրել է ՀԾԿՀ-ի, որպես էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող մարմնի դերը կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների շահագործման, զարգացման և Կիբեռանվտանգության օրենսդրության պահանջների պահպանման գործընթացներում` ներառյալ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության և Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի հետ համագործակցությունը։    

  ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ԱԺ Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀԾԿՀ 2027 թվականի բյուջեի նախագիծը։   ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովի 2027թ. բյուջեն, որն ըստ էության իրենից ներկայացնում է հանձնաժողովի պահպանման ծախսերի մեծությունը, կազմում է շուրջ 1 մլրդ 216 մլն դրամ: Կապիտալ ծախսերը կազմում են 6 մլն 996 հազար դրամ։   Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է 2027 թվականի բյուջեով նախատեսված միջոցների նպատակային օգտագործումը՝ Հանձնաժողովի բնականոն գործունեության, կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման և վերանայման, լիցենզավորման, իրավական ակտերի մշակման, սպառողների դիմումների քննարկման և ոլորտային կարգավորման այլ գործառույթների իրականացման նպատակով։ Առավել մանրամասն հղումով՝  Մեսրոպ Մեսրոպյանի ելույթը․