Բովանդակություն
600.0207.26.05.21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2021 թվականի № 207Ա
ք. Երևան
ՀՈՂՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել`
1) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Լոռի-1» հողմային էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 47.013 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 56.416 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) «ԱՐԱՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Քաջարան» հողմային էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 47.013 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 56.416 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) «Էներգոտեխնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Էներգոտեխնիկա-1» հողմային էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը`47.013 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 56.416 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) «ԶՈԴ ՈՒԻՆԴ» փակ բաժնետիրական ընկերության «Զոդ Ուինդ» հողմային էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը՝ 47.013 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 416 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
26 մայիսի 2021թ.