600.0479.29.1221

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2021 թվականի №479Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի №199Ա

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ

ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14–ի №48-Լ որոշման №2 հավելվածով հաստատված՝ ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի 4.2 ենթակետով նախատեսված է, որ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելին ամբողջական անցումը պետք է ավարտված լինի մինչև 2022 թվականի փետրվար ամիսը,

2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2019 թվականի դեկտեմբերի 25 №516Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների 27-րդ կետի համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքային ժամկետը լրացած կայանները և օրենքով գնման երաշխիք չունեցող ջերմային էլեկտրակայանները, էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) էլեկտրակայանները հանդիսանում են մրցակցային պայմաններով գործող արտադրողներ, մրցակցային պայմաններով գործող արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի համար 2022 թվականի փետրվարի 1-ից Հանձնաժողովը սակագներ չի սահմանելու,

3) «ՀայՌուսկոգեներացիա» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանը, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանը և «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ջերմաէլեկտրակայանը հանդիսանում են մրցակցային պայմաններով գործող արտադրող կայաններ,

4) լրացել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Լոռի-1» հողմային էլեկտրակայանից, «Բազենք» փակ բաժնետիրական ընկերության «Եղեգիս-1», «ԼԵՌ ԵՎ ՋՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արջուտ», «Արջուտ-2» և «Չիչխան», «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Որոտնա ՀԷԿ» և «Շաքի», «ԶԱՆԳԵԶՈՒՐ-95» արտադրական կոոպերատիվի «Շինուհայր», «ԲԵՆԶԱՐ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Բենզար Էներջի», «ԼՈՐԱԳԵՏ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սիսական», «ՏԻՐԱԿԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Կուրթան», «ԲԻԹԼԻՍ ՄԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Այգեզարդ», «ՍԻՆԳԼ ԳՈՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սանդաղբյուր», «ՌԻՆԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ռինէ», «Էլեգիս ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հերմոն» և «Եղեգիս», «ՊԱՐԳԵՎ ԵՎ ՎԱՐԴԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Զոր-Զոր ՀԷԿ-1», «ՄԱՎՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Չանախչի ՀԷԿ-2»,ԱՐՄԱՎԻՐԻ ԼՈՒՅՍ» փակ բաժնետիրական ընկերության «Արմավիր», «ԳԳՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վարդան», «Էներգացացշին» բաց բաժնետիրական ընկերության «Նարեկ», «ՆԱՐԷՆԵՐԳՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գառնի», «ԱՏԼԱՍ-ԷՆԵՐԳՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Այգեձոր», «ԻՋԵՎԱՆԻ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Իջևան», «ԱԶԱՏԵԿ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության «Ազատեկ», «Հ.Ա.Գ. ԵՌՅԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գառնի-1», «ԿԱՊԱՆ-ԷՆԵՂԺԻ» փակ բաժնետիրական ընկերության «Ողջի-2» և «Ողջի-3», «Զովաշեն ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Զովաշեն», «ՍԱԼԷՆԵՐԳՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Այրում ՀԷԿ», «ԱՐԵՆԻ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության «ԱՐԵՆԻ», «ԱԳԱՐԱԿԻ ՀԷԿ» արտադրական կոոպերատիվի, «Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի Գյումրիի ՀԷԿ», «ՄՈՒՇԵՂ ՀԷԿ», «ՔՅՈՒՀԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների փոքր հիդրոէլեկտրակայաններից, «Հիդրոէներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Երևանյան լճի մերձպատվարային ՀԷԿ» և Կոտայքի մարզի ոռոգման ջրանցքի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից, «ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Կաթնաղբյուր-Երևան» խմելու ջրի ջրատարի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանից և «Ապարան-Երևան» խմելու ջրի ջրատարի վրա կառուցված «ՀԷԿ-1», «ՀԷԿ-2», «ՀԷԿ-3» և «ՀԷԿ-4» փոքր հիդրոէլեկտրակայաններից, «Էներգոտեխնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մայիսյան գյուղի տարածքում Զույգաղբյուր-Գյումրի խմելու ջրի ջրատարի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետները,

և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հանձնաժողովը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի՝

1) 2021 թվականի մայիսի 26-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու մասին» №199Ա որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 46-րդ, 58-րդ, 62-րդ, 68-րդ, 70-րդ, 71-րդ, 77-րդ, 87-րդ, 106-րդ, 107-րդ, 109-րդ, 114-րդ ենթակետերը, 6-րդ և 27-րդ ենթակետերի «ա», 63-րդ և 67-րդ ենթակետերի «բ» պարբերությունները,

2) 2021 թվականի մայիսի 26-ի «Հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու մասին» №207Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը,

3) 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «ՀայՌուսկոգեներացիա» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018թվականի դեկտեմբերի 27-ի №769Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №513Ա և 2021 թվականի դեկտեմբերի 8-ի «ՀայՌուսկոգեներացիա» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը վերահաստատելու մասին» №427Ա որոշումները,

4) 2017 թվականի հուլիսի 4-ի «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին» №295Ա որոշումը,

5) 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու ևՀայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020թվականի հուլիսի 1-ի №228Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №486Ա որոշումը,

6) 2014 թվականի ապրիլի 2-ի ««Հիդրոէներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Երևանյան լճի մերձպատվարային ՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին» №74Ա որոշումը,

7) 2014 թվականի մարտի 12-ի ««Լեռ և ջուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արջուտ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին» №44Ա որոշումը,

8) 2015 թվականի դեկտեմբերի 9-ի ««Էլեգիս ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Եղեգիս» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 24-ի №94Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №414Ա որոշումը,

9) 2015 թվականի դեկտեմբերի 9-ի ««ԱՐՄԱՎԻՐԻ ԼՈՒՅՍ» փակ բաժնետիրական ընկերության «Արմավիր» փոքր հիդրոէլեկտրակայանիցառաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի դեկտեմբերի 1-ի «Փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի 1999 թվականի սակագների մասին» №56 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №413Ա որոշումը,

10) 2014 թվականի հունվարի 29-ի ««ԳԳՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վարդան» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին» №9Ա որոշումը,

11) 2002 թվականի փետրվարի20-ի ««Նարեկ-Լ.Կ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին» №9Ա որոշումը,

12) 2019 նոյեմբերի 13-ի ««ՆԱՐԷՆԵՐԳՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գառնի» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին» №428Ա որոշումը,

13) 2021 թվականի փետրվարի 3-ի «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ջերմաէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին» №27Ա որոշումը։

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 1-ից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                     Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք.Երևան
29 դեկտեմբերի 2021թ.