Բովանդակություն
600.0311.01.12.06.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
01 դեկտեմբերի 2006 թվականի № 311 Ա
քաղ. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին №1Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել՝
- «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա) առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 2.326 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված
արժեքի հարկի և 2.791 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) հզորության ամսական վճարը՝ 2168.55 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի
հարկի և 2602.26 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
- «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա) առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 10.391 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 12.469 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) հզորության ամսական վճարը՝ 387.07 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 464.48 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ) էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 15.540 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 18.648 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
- «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա) առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 9.869 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 11.843 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) հզորության ամսական վճարը՝ 597.55 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 717.06 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ) էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 14.905 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 17.886 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
- «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա) առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 4.750 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 5.700 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) հզորության ամսական վճարը՝ 372.45 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 446.94 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
- «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա) առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 4.463 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված
արժեքի հարկի և 5.356 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) հզորության ամսական վճարը՝ 260.08 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի
հարկի և 312.10 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
ա) էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը (հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի ամբողջ քանակի համար)՝ 0.927 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1.112 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ -ի համար` 0.927 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 1.112 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
- «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
ա) էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 40.7813 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 48.9376 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` 0,0955 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, առանց ավելացված արժեքի հարկի և 0,1146 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, ներառյալ ավելացված արժեքի հարկը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004թվականի հոկտեմբերի 29-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգետիկական շուկային ծառայության մատուցման սակագին սահմանելու մասին № 136Ա որոշումը, 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» № 190Ա որոշման 1-ին կետի 1.1 և 1.5 ենթակետերը և 2006 թվականի մայիսի 31-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» № 96Ա որոշման 1-ին կետը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1- ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
01 դեկտեմբերի 2006թ․