Բովանդակություն
600.0096.31.05․06
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
31 մայիսի 2006 թվականի №96Ա
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №1Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել՝
- «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա) առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 11.243 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 13.492 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) հզորության ամսական վճարը՝ 413.55 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 496.26 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ) էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 17.211 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 20.653 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
- «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա) առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 10.822 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 12.986 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) հզորության ամսական վճարը՝ 638.53 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 766.24 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ) էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 16.746 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 20.095 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
- «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա) առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 6.578 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 7.894 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) հզորության ամսական վճարը՝ 400.11 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 480.13 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
ա) էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը (արտադրող կայաններից առաքված էլեկտրաէներգիայի ամբողջ քանակի համար)՝ 0.837 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1.004 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ -ի համար` 0.837 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի և 1.004 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» №190Ա որոշման 1-ին կետի 1.2, 1.3, 1.4 և 1.6 ենթակետերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
31 մայիսի 2006թ․