600.0091.23.12.03

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

23 դեկտեմբերի 2003 թվականի №91Ա

ք. Երևան

 

 

«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի №1Ն որոշմամբ հաստատված կարգը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

Ա) էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճար` 34.409 մլն դրամ, առանց ավելացված արժեքի հարկի և 41.291 մլն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

Բ) էլեկտրական էներգիայի արտահանման գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագին` 0.082 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, առանց ավելացված արժեքի հարկի և 0.099 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, ներառյալ ավելացված արժեքի հարկը։

  1. Սույն որոշման 1-ին կետի ա) ենթակետով սահմանված էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման համար վճարում է «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունը` հաստատագրված ամսական վճարի չափով։
  2. Հիմք ընդունելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6ամսվա արդյունքում էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման համար «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության ստացած լրացուցիչ հասույթը, Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը կվերանայի սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագները։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 22-ից։

 

 

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ
 ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                         Ռ ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

        ք. Երևան
23 դեկտեմբեր 2003թ.
       ժամը 16։00