600.0383.29.0922

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2022 թվականի №383Լ

ք. Երևան

 

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառա-յությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի աշխատանքային ծրագիրը հաստատելու մասին» №471Լ որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի աշխատանքային ծրագրի 28-րդ կետը:

  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                     Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք.Երևան
29 սեպտեմբերի 2022թ.