Բովանդակություն
600.0078.23.02․22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2022 թվականի №78Լ
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի №471Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի աշխատանքային ծրագիրը հաստատելու մասին» №471Լ որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի աշխատանքային ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1 և 52.2 կետերով.
«52.1 |
Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման եռամսյակային ցուցանիշների ուսումնասիրություն և ամփոփում |
Ա. Ուլիխանյան |
Ս. Աղինյան |
ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Հրապարակում |
հունիսի 3-րդ տասնօրյակ |
|||||
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
|||||
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
|||||
52.2 |
Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման եռամսյակային ցուցանիշների ուսումնասիրություն և ամփոփում |
Ա. Ուլիխանյան |
Ս. Աղինյան |
ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Հրապարակում |
հունիսի 3-րդ տասնօրյակ |
|||||
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
|||||
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
23 փետրվարի 2022թ.