Բովանդակություն
600.0396.15.11․23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2023 թվականի №396-Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի
1-ին մասի 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 3-րդ կետը, 13-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ, 37-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն, մայիսի 11-ի №231Ն, 2013 թվականի հուլիսի 31-ի №272Ն, 2014 թվականի հուլիսի 2-ի №235Ն որոշումները և հաշվի առնելով «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) 2022 թվականի նոյեմբերի 23‑ի №1040 և նոյեմբերի 25-ի №1060 գրությունները և ռադիոռելեային կապի գծերի, անլար հասանելիության ամրակցված լայնաշերտ կապի ցանցերի կազմակերպման համար Ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների հատվածները և համարային ռեսուրսները միասնական թույլտվություններում միավորելու նպատակահարմարությունը՝ Հանձնաժողովը որոշում է.
- Երկարաձգել Հանձնաժողովի՝
1) 2007 թվականի դեկտեմբերի 28-ի №687Ա որոշմամբ «ԱՅՔԱՆ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված և 2020 թվականի հունվարի 24-ի №14Ա որոշմամբ Ընկերության անվամբ վերաձևակերպված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման №0296 թույլտվության գործողության ժամկետը՝ որոշման 1-ին կետում «մինչև 2023 թվականի նոյեմբերի 19-ը» բառերը փոխարինելով «մինչև 2033 թվականի նոյեմբերի 19-ը» բառերով, իսկ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն №1 հավելվածի,
2) 2008 թվականի հունիսի 25-ի №328Ա որոշմամբ «ԱՅՔԱՆ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված և 2020 թվականի հունվարի 24-ի №14Ա որոշմամբ Ընկերության անվամբ վերաձևակերպված ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման №0390 թույլտվության գործողության ժամկետը՝ որոշման 1-ին կետում «մինչև 2023 թվականի նոյեմբերի 19-ը» բառերը փոխարինելով «մինչև 2033 թվականի նոյեմբերի 19-ը» բառերով, իսկ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն №2 հավելվածի,
3) 2008 թվականի նոյեմբերի 19-ի №635Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) «ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված և 2020 թվականի հունվարի 24-ի №14Ա որոշմամբ Ընկերության անվամբ վերաձևակերպված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) №0479 լիցենզիայի, ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման №0480 թույլտվության և համարների զբաղեցման թույլտվության գործողության ժամկետները՝
ա․ Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «15 տարի» բառերը փոխարինելով «մինչև 2038 թվականի նոյեմբերի 19-ը» բառերով,
բ․ Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում և №2 հավելվածում «մինչև 2023 թվականի նոյեմբերի 19-ը» բառերը փոխարինելով «մինչև 2033 թվականի նոյեմբերի 19-ը» բառերով,
գ. Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ․
«3) սույն որոշման №3․1 հավելվածով սահմանված համարների և կոդերի զբաղեցման թույլտվություն՝ մինչև 2033 թվականի նոյեմբերի 19-ը գործողության ժամկետով։»,
դ․ Որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ․
«3) համարների և կոդերի զբաղեցման թույլտվության պայմանները (հավելված №3)։»,
ե․ Որոշման №1 և №3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն №3 և №4 հավելվածների,
զ․ Որոշումը լրացնել №3․1 հավելվածով՝ համաձայն №5 հավելվածի,
4) 2009 թվականի մարտի 26-ի №127Ա որոշմամբ «ԱԱՏՎՔ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված և 2020 թվականի հունվարի 24-ի №14Ա որոշմամբ Ընկերության անվամբ վերաձևակերպված ռադիոհաճախականությունների օգտագործման №0535 թույլտվության գործողության ժամկետը՝ որոշման 1-ին կետում և հավելվածում «մինչև 2023 թվականի նոյեմբերի 19-ը» բառերը փոխարինելով «մինչև 2033 թվականի նոյեմբերի 19-ը» բառերով,
5) 2009 թվականի դեկտեմբերի 29-ի №846Ա որոշմամբ «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված և 2020 թվականի հունվարի 24-ի №14Ա որոշմամբ Ընկերության անվամբ վերաձևակերպված ռադիոհաճախականությունների օգտագործման №0697 թույլտվության գործողության ժամկետը՝ որոշման 1-ին կետում «մինչև 2023 թվականի նոյեմբերի
19-ը» բառերը փոխարինելով «մինչև 2033 թվականի նոյեմբերի 19-ը» բառերով, իսկ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն №6 հավելվածի։
- Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի՝
1) 2007 թվականի նոյեմբերի 6-ի «Առաքինի ընկեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №503Ա որոշումը,
2) 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Ջի Էյջ Էյ Դիվելփմենթ Քամփնի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №591Ա որոշումը,
3) 2008 թվականի դեկտեմբերի 3-ի «ԱՅՔԱՆ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №664Ա որոշումը,
4) 2009 թվականի մարտի 25-ի «ԱԱՏՎՔ» փակ բաժնետիրական ընկերությանը հանրային ամրակցված հեռախոսային ցանցի ոչ աշխարհագրական կոդի և համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №121Ա որոշումը,
5) 2009 թվականի օգոստոսի 26-ի «ԱՅՔԱՆ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №530Ա որոշումը,
6) 2009 թվականի հոկտեմբերի 21-ի «ԱՅՔԱՆ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №659Ա որոշումը,
7) 2009 թվականի դեկտեմբերի 2-ի «ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԹԻՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային ամրակցված հեռախոսային ցանցի միջազգային ազդակների հանգույցի կոդի, ոչ աշխարհագրական կոդի և համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №777Ա որոշումը,
8) 2010 թվականի փետրվարի 10-ի «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №24Ա որոշումը,
9) 2010 թվականի ապրիլի 7-ի «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանա-տվությամբ ընկերությանը հանրային ամրակցված հեռախոսային ցանցի միջազգային ազդակների հանգույցի կոդի, ոչ աշխարհագրական կոդի եվ համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №167Ա որոշումը,
10) 2010 թվականի նոյեմբերի 17-ի «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №636Ա որոշումը,
11) 2010 թվականի դեկտեմբերի 8-ի «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №700Ա որոշումը,
12) 2011 թվականի դեկտեմբերի 7-ի «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №565Ա որոշումը,
13) 2012 թվականի հուլիսի 18-ի «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը հանրային ամրակցված հեռախոսային ցանցի ոչ աշխարհագրական կոդի և համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №271Ա որոշումը,
14) 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային ամրակցված հեռախոսային ցանցի տարածաշրջանային կոդերի եվ համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №540Ա որոշումը,
15) 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №549Ա որոշումը,
16) 2013 թվականի փետրվարի 6-ի «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվու-թյամբ ընկերությանը հատուկ ծառայության կոդի զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №22Ա որոշումը,
17) 2013 թվականի ապրիլի 10-ի «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համարի զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №110Ա որոշումը,
18) 2013 թվականի դեկտեմբերի 4-ի «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №428Ա որոշումը,
19) 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №465Ա որոշումը,
20) 2015 թվականի հունվարի 21-ի «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների և ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №10Ա որոշումը,
21) 2015 թվականի օգոստոսի 26-ի «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №308Ա որոշումը,
22) 2016 թվականի հունվարի 20-ի «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №4Ա որոշումը,
23) 2017 թվականի մայիսի 24-ի «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կարճ կոդով ծառայությունների համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին» №200Ա որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեսնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հանձնաժողով կամ երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 19-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
15 նոյեմբերի 2023 թ․