Բովանդակություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 1998 թվականի №37
ք. Երևան
ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված և ՀՀ էներգետիկայի
հանձնաժողովի կողմից գրանցման ենթակա պայմանագրերի ցանկը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը, ղեկավարվելով «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի «դ» կետով, ի լրումն 1997թ. նոյեմբերի 20-ի թիվ 17 որոշման՝ «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի գրանցման մասին», որոշում է՝
Հաստատել ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից գրանցման ենթակա պայմանագրերի ցանկը (հավելված)։
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ՝ Վ․ Մովսեսյան
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան