600.0265.25.07.13

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2013 թվականի № 265Ն
ք. Երևան 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել ՝
    1)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի օգոստոսի 1-ի «էլեկտրական էներգիայի սակագների մասին» №6 որոշումը,
    2)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի սեպտեմբերի 8-ի «Էլեկտրական և ջերմային էներգիայի ու բնական գազի ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին մինչև լիցենզավորման համակարգի ներդրումը գործունեությունը շարունակելու թույլ տալու մասին» №12 որոշումը,
    3)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի նոյեմբերի 5-ի «Բնական գազի համակարգում Առաքող-Տեղափոխող, Առաքող-Բաշխող և Տեղափոխող-Բաշխող պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատման մասին» №15 որոշումը,
    4)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից10.97թ. ընդունված №14 որոշման գործողության ժամկետները երկարացնելու անհրաժեշտության մասին» №20 որոշումը,
    5)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի հունվարի 9-ի «Բնական գազի համակարգում Բաշխող-Սպառող, Բաշխող-Բաժանորդ (բնակչության համար) պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատման մասին» №22 որոշումը,
    6)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի հունիսի 12-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառի բնական գազի բաշխման և փոխադրման (տեղափոխման) լիցենզիաների մասին» №29 որոշումը,
    7)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի օգոստոսի 1-ի №6 որոշման 3-րդ կետում նշված փոքր ՀԷԿ-երի սակագների գործողության ժամկետը երկարաձգելու մասին» №31 որոշումը,
    8)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից գրանցման ենթակա պայմանագրերի ցանկը հաստատելու մասին» №37 որոշումը,
    9)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կանոնակարգման մասին» №39 որոշումը,
    10)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 31-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության և բաշխման լիցենզիաների մասին» №41 որոշումը,
    11)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի սեպտեմբերի 1-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսատնտեսական տեղեկատվությունների ձևերի հաստատման մասին» N42 որոշումը,
    12)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի սեպտեմբերի 10-ի «Էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների գործունեության լիցենզավորման ժամանակացույցը հաստատելու մասին» №43 որոշումը,
    13)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառի ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեության լիցենզիաների օրինակելի ձևերի մասին» №45 որոշումը,
    14)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Հիդրաէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների մասին» №48 որոշումը,
    15)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման գործընթացի մասին» №6 որոշումը,
    16)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 30-ի «Բնական գազի մատակարարման պայմանագրերի մասին» №15 որոշումը,
    17)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող փոքր ՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի սակագների մասին» №17 որոշումը,
    18)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 30-ի «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 30-ի №15 որոշման գործողության ժամկետը երկարաձգելու մասին» №29 որոշումը,
    19)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հոկտեմբերի 29-ի «1999-2000թթ. ձմռան ժամանակաշրջանի կենտրոնացված ջեռուցման սակագների մասին» №30 որոշումը,
    20)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 5-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսատնտեսական տեղեկատվությունների ընդունման, քննարկման և վերլուծության կազմակերպման կարգը հաստատելու մասին» №31 որոշումը,
    21)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 29-ի «Բնական գազի սակագների մասին» №34 որոշումը,
    22)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 30-ի «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 30-ի №15 որոշման մեջ ուղղում կատարելու մասին» №42 որոշումը,
    23)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման ու արտահանման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» №11 որոշումը,
    24)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի հոկտեմբերի 6-ի «2000-2001թթ. ձմռան ժամանակաշրջանի կենտրոնացված ջեռուցման սակագների մասին» №20 որոշումը,
    25)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հուլիսի 12-ի №17 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» №7 որոշումը,
    26)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մարտի 22-ի «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի իրավական ակտերի մասին» №13 որոշումը,
    27)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումից հետո տրվող լիցենզիաների մասին» №38 որոշումը,
    28)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հոկտեմբերի 29-ի «2001-2002թթ. ձմռան ժամանակաշրջանի կենտրոնացված ջեռուցման սակագների մասին » №49 որոշումը,
    29)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «2001-2002թթ. ձմռան ժամանակաշրջանում «Սևանի թիվ 1 ջերմամատակարարում» ՍՊԸ-ի կողմից իրականացվող կենտրոնացված ջեռուցման սակագների մասին» №69 որոշումը,
    30)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի դեկտեմբերի 20-ի «2001-2002թթ. ձմռան ժամանակաշրջանում «Հրազդանի քաղաքային համայնքի ջերմամատակարարման տնտեսություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող կենտրոնացված ջեռուցման սակագների մասին» №72 որոշումը,
    31)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի մարտի 7-ի «Ջերմային էներգիայի և ջերմակրի հաշվառքի մեթոդիկայի մասին» №14 որոշումը,
    32)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 25-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից էլեկտրական էներգիայի (հզորության) գնման մասին» №83Ն որոշումը,
    33)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 24-ի «Հաշվարկային Կենտրոնի ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» №92Ն որոշումը,
    34)Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի հունվարի 9-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 29-ի №34 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №2Ն որոշումը,
    35)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի փետրվարի 15-ի «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարի հաշվետվության ձևին համաձայնություն տալու մասին» №18Ն որոշումը,
    36)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 10-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» №29Ն որոշումը,
    37)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 7-ի №404Ն հրամանի պաշտոնական պարզաբանման մասին» №75 որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
        ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                     Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

               

      ք. Երևան
 25 հուլիսի 2013թ.