Բովանդակություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 1998 թվականի №41
ք. Երևան
ՀՀ էներգետիկայի բնագավառի էլեկտրական էներգիայի
(հզորության) արտադրության և բաշխման լիցենզիաների մասին
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի ձևը և լիցենզիայով սահմանվող՝ գործունեություն իրականացնելու հիմնական պայմանները (հավելված 1)։
- Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի ձևը և լիցենզիայով սահմանվող՝ գործունեություն իրականացնելու հիմնական պայմանները (հավելված 2)։
- Սահմանել, որ լիցենզավորման ընթացքում, տնտեսավարող սուբյեկտների կողմից հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա, հանձնաժողովը կարող է տվյալ լիցենզիայի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել։