ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 

18 սեպտեմբերի 1998 թվականի №45

ք. Երևան

 

ՀՀ էներգետիկայի բնագավառի ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և
բաշխման 
գործունեության լիցենզիաների օրինակելի ձևերի մասին

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է՝

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի ջերմային էներգիայի արտադրության գործունեության լիցենզիայի օրինակելի ձևը և լիցենզիայով սահմանվող՝ գործունեություն իրականացնելու հիմնական պայմանները (հավելված 1)։
  2. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի ջերմային էներգիայի փոխադրման գործունեության լիցենզիայի օրինակելի ձևը և լիցենզիայով սահմանվող՝ գործունեություն իրականացնելու հիմնական պայմանները (հավելված 2)։
  3. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի ջերմային էներգիայի բաշխման գործունեության լիցենզիայի օրինակելի ձևը և լիցենզիայով սահմանվող՝ գործունեություն իրականացնելու հիմնական պայմանները (հավելված 3)։
  4. Սահմանել, որ լիցենզավորման ընթացքում, տնտեսավարող սուբյեկտների կողմից հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա, հանձնաժողովը կարող է տվյալ լիցենզիայի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել։

 

 

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
               փոխնախագահ՝                                            Ն․ Գրիգորյան