Բովանդակություն
600.0006.01.06.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 1999 թվականի №6
ք. Երևան
Էներգետիկայի բնագավառում գործունեության
լիցենզավորման գործընթացի մասին
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 15-րդ և 36-րդ հոդվածները, գործող ընկերությունների լիցենզավորման ժամկետի սահմանափակման վերաբերյալ 48-րդ հոդվածը, ինչպես նաև ելնելով սպառողներին հուսալի և անվտանգ էներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է՝
- Արագացված կարգով գործունեության լիցենզիա տրամադրել ՀՀ էներգետիկայի հանձնաժողով դիմող այն ընկերություններին, որոնք նախապես գրավոր համաձայնություն կտան գործունեության լիցենզիա ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում, ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, անհրաժեշտության դեպքում, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախաձեռնությամբ գործունեության լիցենզիաներում կատարել փոփոխություններ և լրացումներ:
- ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Վ. Մովսեսյանին՝
համապատասխան հրամանով կանոնակարգել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի աշխատանքները՝ ելնելով սույն որոշման 1-ին կետի պահանջներից: