Բովանդակություն
600.0472.29.10.07
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2007 թվականի № 472Ա
ք.Երևան
«ՈՐՈՏԱՆԻ ՀԷԿՀ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԳՐԱՎ
ԴՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև հաշվի առնելով «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի սեպտեմբերի 17-ի NԱԿ-07-75 և հոկտեմբերի 4-ի NԱԿ-07-85 գրությունները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Համաձայնություն տալ «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության գույքը (հավելված) գրավ դնելուն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ․ՆԱԶԱՐՅԱՆ
ք․Երևան
29 հոկտեմբերի 2007թ․
ժամը 16։00