600.0171.17.0615

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2015 թվականի №171Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1999 
ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի №9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը և հաշվի առնելով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հունիսի 8-ի №124-ՍԽ գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 18-ի №9 որոշման 1-ին կետը:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
  • 2007 թվականի հոկտեմբերի 29-ի «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին» №472Ա որոշումը,
  • 2011 թվականի մարտի 16-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող «Շամբ», «Սպանդարյան», «Տաթև» հիդրոէլեկտրակայանների վերականգնմանն ուղղված ներդրումների մասին» №94Ա որոշումը,
  • 2011 թվականի մարտի 16-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից գույքի գրավադրմանը համաձայնություն տալու մասին» №95Ա որոշումը,
  • 2012 թվականի  հուլիսի  11-ի  «Հայաստանի  Հանրապետության  էներգետիկայի հանձնաժողովի   1999   թվականի   հունիսի   18-ի   №9   որոշման   մեջ   փոփոխություններ  կատարելու մասին» №259Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը,
  • 2014 թվականի հունիսի 18-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության №0004 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» №201Ա որոշումը:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                                                 Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

     ք. Երևան
17 հունիսի 2015թ.