600.0606.30.11.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2007 թվականի № 606Ա
քաղ. Երևան

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին. Հայաստանի Հանրապետության օրենքի  17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №272Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել՝
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 2.711 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 3.253 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. հզորության ամսական վճարը՝ 2749.37 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 3299.24 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 9.384 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 11.261 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. հզորության ամսական վճարը՝ 379.05 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի  հարկի և 454.86 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 14.074 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 16.889 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 8.995 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված  արժեքի հարկի և 10.794 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. հզորության ամսական վճարը՝ 594.41 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 713.29 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 13.582 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 16.298 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 1.509 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված  արժեքի հարկի և 1.811 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. հզորության ամսական վճարը՝ 284.51 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի  հարկի և 341.41 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 1.001 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1.201 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. հզորության ամսական վճարը՝ 320.05 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 384.06 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝

ա. էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը (հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի ամբողջ քանակի համար.՝ 0.875 դրամ/կՎտժ՝ առանց  ավելացված արժեքի հարկի և 1.050 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի  հարկը,

բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ -ի համար` 0.875 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 1.050 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

ա. էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 41.8813 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 50.2576 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` 0.0980 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, առանց ավելացված արժեքի հարկի և 0.1176 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, ներառյալ ավելացված արժեքի հարկը։

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006թվականի դեկտեմբերի 1-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» № 311Ա և 2007 թվականի մայիսի 22-ի «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության. սակագների սահմանման մասին» № 226Ա որոշումները։      
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                        Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

         ք. Երևան
    30 նոյեմբերի 2007թ․