Բովանդակություն
600.0005.12.02.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2001 թվականի №5
ք. Երևան
«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ
ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» կետը և 42-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի №39 որոշմամբ սահմանված կարգը և ելնելով սպառողներին ջերմային էներգիայի հուսալի ու անվտանգ մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել Շիրակի մարզի Մայիսյան գյուղի վարչական տարածքում ջերմային էներգիայի բաշխման գործունեություն իրականացնելու լիցենզիա՝ 2 տարի գործողության ժամկետով։
- Ընդունել ի գիտություն, որ լիցենզիան սահմանված կարգով կգրանցվի և ուժի մեջ կմտնի պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը «Հայգազարդ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվելուց հետո։
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ՝ Վ․ Մովսեսյան
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան