Բովանդակություն
600․0083․03․12․03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2003 թվականի №83Ա
ք. Երևան
«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ №0050‚ №0051 ԵՎ №0055
ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետը և 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.
1. Դադարեցնել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում ջերմային էներգիայի արտադրության №0050‚ փոխադրման №0051 և բաշխման №0055 լիցենզիաների գործողությունները։
2. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը ջերմային էներգիայի արտադրության և տեղափոխման գործունեությունների լիցենզիաներ տրամադրելու մասին» №28 որոշումը,
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2001 թվականի փետրվարի 12-ի «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը ջերմային էներգիայի բաշխման գործունեության լիցենզիա տրամադրելու մասին» №5 որոշումը‚
գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության №0050‚ №0051 և №0055 գործունեության լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգելու մասին» №77Ա որոշումը‚
դ) Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հոկտեմբերի 24-ի «Ջերմային էներգիայի սակագնի սահմանման մասին» №73Ա որոշման 1-ին կետի ա) ենթակետի աղյուսակի 4-րդ կետը և բ) ենթակետը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ․ ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
3 դեկտեմբերի 2003թ.
ժամը 1700