Բովանդակություն
600.0021.13.10․00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2000 թվականի №21
ք. Երևան
Կենցաղային կարիքների համար բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ)
պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դ) կետը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1․ Հաստատել կենցաղային կարիքների համար բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևը (կցվում է)։
2․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի հունվարի 9-ի №22 որոշմամբ հաստատված՝ Բաշխող-Բաժանորդ (բնակչության համար) պայմանագրի օրինակելի ձևը։
3․ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին՝ մինչև 2001 թվականի մարտի 31-ը վերակնքել սպառողների հետ կնքված պայմանագրերը՝ դրանք համապատաս- խանեցնելով սույն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։