600.0035.30.11․99 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

30 նոյեմբերի 1999 թվականի №35

ք. Երևան

 

 

 

1999-2000թթ. ջեռուցման ժամանակաշրջանում Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի 
կաթսայատնից առաքված ջերմային էներգիայի սակագնի մասին

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել՝

1999-2000թթ. ջեռուցման ժամանակաշրջանում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կաթսայատնից առաքված ջերմային էներգիայի սակագինը՝ 14313 դրամ/Գկալ, կամ 1607 դրամ/քառ.մետր ջեռուցվող տարածքի համար` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

  1. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման N1 կետով սահմանված սակագինը հաշվարկված է ջեռուցվող 120 օրերի համար:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000թ. հունվարի 1-ից:

 

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան