600.0266.25.07.13

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2013 թվականի № 266Ա
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել ՝
    1)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի մայիսի 30-ի №3 որոշումը,
    2)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի օգոստոսի 22-ի «էլեկտրական էներգիայի սակագների տեղայնացման մասին» №9 որոշումը,
    3)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի «Էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքման քվոտաների սահմանման մասին» №38 որոշումը,
    4)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի նոյեմբերի 19-ի «1998-1999թթ. ձմռան ժամանակաշրջանում ջերմային էներգիայի սակագնի մասին» №54 որոշումը,
    5)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 29-ի «Լիցենզիաների տրամադրման մասին» №28 որոշումը,
    6)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 30-ի «1999-2000թթ. ջեռուցման ժամանակաշրջանում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կաթսայատնից առաքված ջերմային էներգիայի սակագնի մասին» №35 որոշումը,
    7)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 30-ի «Էլեկտրաէներգետիկական ոլորտի սակագների մասին» №43 որոշումը,
    8)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի հոկտեմբերի 13-ի №22 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» №26 որոշումը,
    9)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի մարտի 29-ի «Հայաստանի էլեկտրահամակարգի 110 կՎ ենթակայանների օպերատիվ ենթակայությունը կանոնակարգելու մասին» №23 որոշումը,
    10)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հուլիսի 23-ի «Ջրային և շոգետար ջերմային ցանցերում ջերմության տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» №49Ա որոշումը,
    11)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հուլիսի 31-ի «Էլեկտրաէներգետիկայի ոլորտի սակագների մասին» №53Ա որոշումը,
    12)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 29-ի «Ջերմային էներգիայի սակագների սահմանման մասին» №74Ա որոշումը,
    13)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի մարտի 14-ի «Շինարար» արտադրական կոոպերատիվի «Ամրակից-1» և «Ամրակից-2» փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» №15Ա որոշումը,
    14)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի մարտի 17-ի «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» №17Ա որոշումը,
    15)Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի ապրիլի 15-ի «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագնի սահմանման մասին» №18Ա որոշումը,
    16)Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի օգոստոսի 6-ի «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագնի վերանայման մասին» №44Ա որոշումը,
    17)Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 1-ի «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագնի սահմանման մասին» №51Ա որոշումը,
    18)Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի մարտի 14-ի №15Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» №68Ա որոշումը,
    19)Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հոկտեմբերի 24-ի «Ջերմային էներգիայի սակագների սահմանման մասին» №73Ա որոշումը,
    20)Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հակոբջանյան և Գալստյան ՀԷկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շաքի» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» №76Ա որոշումը,
    21)Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի դեկտեմբերի 8-ի «Ջերմային էներգիայի սակագների սահմանման մասին» №85Ա որոշումը,
    22)Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի դեկտեմբերի 26-ի «Հրազդանի քաղաքային համայնքի «Միջհամատիրական սպասարկման վարչություն» փակ բաժնետիրական ընկերության ջերմային էներգիայի սակագնի սահմանման մասին» №94Ա որոշումը,
    23)Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի «Սաութ-տերմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող ջերմային էներգիայի սակագնի սահմանման մասին» №98Ա որոշումը,
    24)Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի հունվարի 27-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության սակագնի սահմանման մասին» №15Ա որոշումը,
    25)Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի նոլեմբերի 28-ի №81Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» №16Ա որոշումը,
    26)Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի հունվարի 29-ի «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բնական գազի փոխադրման գործունեության սակագնի սահմանման մասին» №19Ա որոշումը,
    27)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հունիսի 1-ի «Բազենք» փակ բաժնետիրական ընկերության «Եղեգիս-1» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» №64Ա որոշումը,
    28)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հոկտեմբերի 5-ի «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» №123Ա որոշումը,
    29)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հոկտեմբերի 5-ի «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» №124Ա որոշումը,
    30)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության սակագնի սահմանման մասին» №137Ա որոշումը,
    31)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող կենտրոնացված ջեռուցման համար ջեռուցման սակագների սահմանման մասին» №138Ա որոշումը,
    32)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Հրազդանի քաղաքային համայնքի «Ջեռուցման վարչություն» փակ բաժնետիրական ընկերության ջերմային էներգիայի սակագնի սահմանման մասին» №140Ա որոշումը,
    33)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 15-ի «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից վաճառվող ջերմային էներգիայի սակագնի սահմանման մասին» №174Ա որոշումը,
    34)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 15-ի «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող կենտրոնացված ջեռուցման համար ջեռուցման սակագների սահմանման մասին» №175Ա որոշումը,
    35)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 15-ի «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության կողմից առաքվող ջերմային էներգիայի սակագնի սահմանման մասին» №176Ա որոշումը,
    36)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 15-ի «Հրազդանի քաղաքային համայնքի «Միկրոշրջանի սպասարկման տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության ջերմային էներգիայի սակագնի սահմանման մասին» №178Ա որոշումը,
    37)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» №190Ա որոշումը,
    38)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 10-ի «Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման մասին» №30Ա որոշումը,
    39)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 10-ի «Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների սահմանման մասին» №31Ա որոշումը,
    40)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 31-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» №96Ա որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
        ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                           Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

               

      ք. Երևան
 25 հուլիսի 2013թ.
      ժամը 1600