600.0422.16.10.07

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2007 թվականի №422Ն
քաղ. Երևան

 

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի ը) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել.

1) էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար-մինչև 6(10) կՎ լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ՝ բնակչության) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված №1).

2) էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար-6(10) կՎ և բարձր լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ՝ բնակչության) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված №2) :

  1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը մինչև 6(10) կՎ, 6(10) կՎ և բարձր լարման ցանցերից սնվող սպառողների (բացառությամբ՝ բնակչության) հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին:
  2. 2008 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի ապրիլի 22-ի «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» №25 որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                       Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

 ք. Երևան

 16 հոկտեմբերի 2007թ.