600.0218.31.05.17

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2017 թվականի № 218Ն
 ք.Երևան

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ‚Էներգետիկայի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում է.

  1. Սահմանել՝
    1) սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն №1 հավելվածի,
    2) էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն №2 հավելվածի։
  2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2018 թվականի հունիսի 1-ը վերակնքել բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը։
  3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
    1) 2007 թվականի հուլիսի 6-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման (մատակարար-սպառող (բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» №298Ն որոշումը,
    2) 2007 թվականի հոկտեմբերի 16-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» №422Ն որոշումը,
    3) 2008 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 6-ի №298-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» №218Ն որոշումը,
    4) 2008 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 16-ի №422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №219Ն որոշումը։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
         ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                              Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

     ք. Երևան
31 մայիսի 2017 թ.