ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 

7 նոյեմբերի 1998 թվականի 49

ք. Երևան

 

Ջերմային էլեկտրակայաններից առաքվող
էլեկտրական և ջերմային էներգիայի սակագների մասին

 

      Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել 1999թ. հունվարի 1-ից ջերմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`

       -   «Երևանի ՋԷԿ» Պ ՓԲԸ`                                                   20,01 դրամ/կՎտժ

       -   «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ `                                              18,35 դրամ/կՎտժ

  1. Սահմանել 1998/99թ.թ. ջեռուցման նպատակով առաքվող ջերմային էներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`

       - «Երևանի ՋԷԿ» Պ ՓԲԸ`                                                    8692     դրամ/գկալ

       - «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ `                                                9304      դրամ/գկալ

  1. Սահմանել 1999 թ. հունվարի 1-ից “Երևան ՋԷԿ” ՊՓԲԸ-ից առաքվող ջերմային էներգիայի (շոգու տեսքով) հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`

       - «Նաիրիտ» ՊՓԲԸ-ին առաքվող`

                  13 մթն գոլորշի                                                           8842       դրամ/գկալ

                  25 մթն գոլորշի                                                          10073       դրամ/գկալ

       - այլ արդյունաբերական սպառողների համար `      

                  13 մթն գոլորշի                                                          10398      դրամ/գկալ

  1. Սահմանել 1998/99թ.թ. ձմռան ժամանակաշրջանի կենտրոնացված ջեռուցման սակագները ըստ բնակավայրերի (հավելված)։
  2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997թ. օգոստոսի 22–ի N8 որոշումը։
  3. 1999թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997թ. օգոստոսի 1-ի N6 որոշման 1 կետի գ) և դ) ենթակետերը։

 

  

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան