ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

22 օգոստոսի 1997թ. 8
ք. Երևան

 

1997/98թթ. ձմռան ժամանակաշրջանում կենտրոնացված
ջեռուցման սակագների մասին

 

      Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Էներգետիկայի մասին» օրենքով և հաշվի առնելով կենտրոնացված ջեռուցման և ՋԷԿ-երից ջեռուցման նպատակով տաք ջուր մատակարարող համակարգերի անվտանգ շահագործման և բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու անհրաժեշտությունը.

  1. Սահմանել ջեռուցման նպատակով ՋԷԿ-երից «Ջերմային ցանցեր» ՊՁ-ին վաճառվող տաք ջրի հետևյալ սակագները (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
  • Երևանի Ջէկ-ի համար՝ 6480 դր/գկալ
  • Հրազդանի ՋԷԿ-ի համար՝ 6720 դր/գկալ
  1. Սահմանել ջեռուցման նպատակով սպառողներին «Ջերմային ցանցեր» ՊՁ-ի կողմից ըստ բնակավայրերի տրվող տաք ջրի հետևյալ սակագները (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝
  • ք. Երևան՝ 8620 դր/գկալ
  • ք. Գյումրի՝ 8350 դր/գկալ
  • ք. Հրաղդան՝ 8670 դր/գկալ
  1. Սահմանել ըստ բնակավայրերի կենտրոնացված ջեռուցման սակագները (հավելված)։
  2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1997թ. սեպտեմբերի 21-ից։

       

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                   նախագահ                                             Վ. Մովսեսյան