600.0015.13.04.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

13 ապրիլի 2001 թվականի №15

ք. Երևան

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ
ՀԵՏՈ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու և «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», ՄՀարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքը և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ա» կետը, 17-րդ հոդվածի «բ» կետը, 25-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության  էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումից հետո նրանց տրվող գործունեության լիցենզիայի ձևը (հավելված №1)։
  2. Հաստատել ռազմավարական ներդրողի հետ կնքվող սակագնային մարժայի համաձայնագրի ձևը (հավելված №2)։
  3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2001 թվականի մարտի 9-ի №11 և 2001 թվականի մարտի 15-ի №12 որոշումները։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  ստորագրման պահից։

 

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
   հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան