600.0011.09.03.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

09 մարտի 2001 թվականի №11

ք. Երևան

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ
ՀԵՏՈ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԱԽԱԳԾԻ և ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու և «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և հաշվի առնելով սույն թվականի մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել  Հայաստանի Հանրապետության  էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումից հետո նրանց տրվող գործունեության լիցենզիայի ձևը (հավելված № 1)։
  2. Հաստատել ռազմավարական ներդրողի հետ կնքվող սակագնային մարժայի համաձայնագրի ձևը (հավելված № 2)։
  3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության  էներգետիկայի հանձնաժողովի 2001 թվականի հունվարի 8-ի  №2 որոշումը։
  4. Սույն որոշման 1-ին կետով հաստատված փաստաթուղթն ուժի մեջ է մտնում «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ուժի մեջ մտնելու պահից։

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան