Բովանդակություն
600.0012.15.03.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2001 թվականի №12
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի
№11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «բ» կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2001 թվականի մարտի 9-ի №11 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումից հետո նրանց տրվող գործունեության լիցենզիայի ձևում» կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- 3-րդ գլխում ավելացնել 3.6 կետը՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.6. Լիցենզավորված գործունեություն իրականացնելու, էլեկտրաէներգիայի կորուստները կանխելու համար լիցենզավորված անձն իրավունք ունի ազատ մուտք գործել 110 - 220կՎ լարման այն ենթակայանները, որոնցից սնվում են սպառողները և (կամ) լիցենզավորված անձը և հսկողություն իրականացնել, կիրառել արդյունավետ ու ողջամիտ տեխնիկական միջոցառումներ՝ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված օրինակելի պայմանագրերով կամ պարտադիր պայմաններով և (կամ) շուկայի կանոններով սահմանված կարգով»։
- 3. կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հետագա տարիներին նշված գործառույթները կարող են իրականացվել մրցակցային պայմաններում՝ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից հաստատվող էլեկտրաէներգետիկական շուկայի կանոնների համաձայն»։
- 4.3. կետի սկզբում ավելացնել «Սույն լիցենզիայի 3.3 կետի գերակայությամբ,» բառերը, իսկ վերջում՝ «և հանձնաժողովի կողմից հաստատվող էլեկտրաէներգետիկական շուկայի կանոնների» բառերը։