Բովանդակություն
600.0019.02.03․05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2005 թվականի №19Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003
ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆՎԱՐՒ 13-Ի №1Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐՒ
16-Ի №109Ն ՈՐՈՇՈԻՄՆԵՐՈԻՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը, 22-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №1Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգի» №8 հավելվածի՝ «Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային հզորությունների սահմանման սկզբունքների» 5-րդ և 6-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Համակարգի օպերատորի կարգավարման ենթակա առավելագույն՝ տնօրինելի հզորությունը‚ կազմում է պայմանագրային հզորության մի մասը և հաշվի է առնում հզորությունները սահմանափակող բնակլիմայական գործոնները ջերմային և ատոմային կայաններում (արտաքին օդի ջերմաստիճանը, խոնավությունը, տեղակայման վայրի բարձրությունը)‚ ջրի ելքն ու էջքը հիդրոկայաններում, ինչպես նաև հզորությունների խզումները, որոնք պայմանավորված են հիմնական սարքավորումների ընդհանուր մաշվածությամբ և մնացորդային ռեսուրսներով։
2006 թվականի հունվարի 1-ից հզորությունների՝ բնակլիմայական գործոններով պայմանավորված սահմանափակումների‚ մաշվածությամբ և մնացորդային ռեսուրսներով պայմանավորված խզումների, ինչպես նաև տեխնիկական նվազագույն հզորությունների մակարդակները հավաստում է անկախ փորձագիտական կազմակերպությունը։
- Սարքավորումների կամ շինությունների այլ բնույթի անսարքությունների կամ վառելիքի անբավարար քանակի պատճառով տնօրինելի հզորության սահմանափակումները համարվում են պայմանագրային հզորության խախտում»։
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» №109Ն որոշման 1-ին կետով հաստատված №1 հավելվածի` «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագիր (10 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող)» №2 հավելվածի աղյուսակում «Այդ թվում «սառը» պահուստային» բառերը փոխարինել «Այդ թվում տնօրինելի» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
2 մարտի 2005թ.