600.0001.13.01.03 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

13 հունվարի 2003 թվականի №1Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԱԿԱԳՆԵՐԻ
ՍԱՀՄԱՆՄԱՆ ՈԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 21-րդ և 22-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը (հավելված).
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 31-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման (վերանայման) կարգը հաստատելու մասին» №40 և 2000 թվականի հուլիսի 19-ի «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 31-ի № 40 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման (վերանայման) կարգում» փոփոխություններ կատարելու մասին» №15 որոշումները:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

         Հայաստանի Հանրապետության
           էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահի տեղակալ՝                                         Ն․ Գրիգորյան

 

 

     ք․ Երևան
13 հունվարի 2003թ.