600.0109.16.09.04

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2004 թվականի №109Ն

ք. Երևան

 

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

               Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը   ո ր ո շ ու մ  է.

  1. Հաստատել`

      ա) էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի՝ 10ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող   
          պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N1).

      բ) էլեկտրաէներգիայի առուվաճառքի՝ մինչև 10ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող /փոքր
          հիդրոէլեկտրակայաններ/-բաշխող պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N2).

      գ) հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման` բաշխող-հաշվարկային կենտրոն պայմանագրի օրինակելի ձևը
          (հավելված N3).

      դ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման` բաշխող-համակարգի օպերատոր
          պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N4).

      ե) էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման` բաշխող-հաղորդող պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N5)։

  1. Էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց` մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը կնքել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան պայմանագրեր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրանցմանը։
  2. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետին համապատասխան կնքված պայմանագրերն ուժի մեջ են մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ից։
  3. Ընդունել ի գիտություն, որ մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց հետ կքննարկվի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի քննարկմանը կներկայացվի էլեկտրաէներգետիկական շուկային վերաբերող առաջնահերթ փաստաթղթերի ընդունման վերաբերյալ ժամանակացույցը։
  4. Ուժը կորցրած ճանաչել`

         ա)  Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 28-ի «Էլեկտրական էներգիայի
                առուվաճառքի պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատման մասին» N37 որոշումը.

         բ)  Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի «Երկդրույք
              սակագնային համակարգում էլեկտրական էներգիայի  առուվաճառքի պայմանագրերի օրինակելի ձևը հաստատելու և ՀՀ
              էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N31 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»                    
N14 որոշումը.

         գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 23-ի «ՀՀ
             էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N14 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ
             կատարելու մասին» N20 որոշումը.

         դ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի
             Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի սեպտեմբերի 11-ի N44 և 1999 թվականի դեկտեմբերի 28-ի
             N37 որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N29 որոշման 2-րդ կետը.

         ե) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 26-ի
             «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության (մեծածախ գնորդ(վաճառող)-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևը                           հաստատելու մասին» N32 որոշումը.

         զ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի օգոստոսի 10-ի «ՀՀ
             էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N14, հունիսի 19-ի N28 և N29 որոշումների մեջ
            փոփոխություն կատարելու մասին» N35 որոշման   1-ին և 2-րդ կետերը.

         է) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի սեպտեմբերի 25-ի «ՀՀ
            էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 26-ի  N32 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ               կատարելու մասին» N41 որոշումը.

         ը) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի
             Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքի բարեփոխման մասին» N3 որոշումը.

         թ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի
             էլեկտրաէներգետիկական մեծածախ պարտադիր միացյալ շուկայի կառուցվածքը և գործառույթները հաստատելու մասին»
             N10 որոշումը.

         ժ)  Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 2-ի «ՀՀ
            էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N14 որոշման մեջ փոփոխություն կատարելու 
            մասին» N63Ն որոշումը.

       ժա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 31-ի
             «Էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մեծածախ գնորդ(վաճառող)-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու   
             մասին» N78Ն որոշումը.

       ժբ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 24-ի
           «Հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և էլեկտրաէներգիայի (հզորության)
           հաշվառման կարգը հաստատելու մասին» N92Ն որոշման 1-ին կետը.

       ժգ) Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հոկտեմբերի 22-ի
            «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու
            մասին» N71Ն որոշումը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է մինչև 2005 թվականի հունվարի 1-ը։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

         ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

                 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                           Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

        ք.Երևան

 16 սեպտեմբերի 2004թ.