600.0009.20.02.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

20 փետրվարի 2002 թվականի №9

ք. Երևան

 

 

 

«Նարեկ-Լ.Կ.» ՍՊԸ-ի փոքր ՀԷԿ-ից առաքվող
էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին

 

        Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ կետը և 59-րդ հոդվածի
1-ին  կետի ա) ենթակետը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. «Նարեկ-Լ.Կ.» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ցեմենտի գործարանի տեխնիկական ջրատարի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 19.506 դրամ/կՎտժ՝ ներառյալ ԱԱՀ-ն և 16.255 դրամ/կՎտժ՝ առանց ԱԱՀ-ի:
  2. «Նարեկ-Լ.Կ.» ՍՊԸ-ի փոքր ՀԷԿ-ից առաքվող էլեկտրական էներգիայի 2002 թվականի քվոտան սահմանել 3.96 մլն կՎտժ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 20-ից:

 

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան