600.0059.01.03.10

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2010 թվականի №59Ա
ք. Երևան

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №272Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել՝
    1) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 3.837 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 4.604 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. հզորության ամսական վճարը՝ 2590.35 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 3108.42 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 27.162 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 32.594 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. հզորության ամսական վճարը՝ 427.25 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 512.70 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 27.162 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 32.594 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 25.771 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 30.925 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. հզորության ամսական վճարը՝ 484.53 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 581.44 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 25.771 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 30.925 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 0.962 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1.154 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. հզորության ամսական վճարը՝ 178.81 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 214.57 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
5) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 0.978 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված

 արժեքի հարկի և 1.174 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. հզորության ամսական վճարը՝ 418.92 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի

 հարկի և 502.70 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
6) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝

ա. էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը (հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակի համար)՝ 0.710 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.852 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ -ի համար` 0.710 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 0.852 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
7) «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

ա. էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 92.6525 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 111.1830 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` 0.236 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, առանց ավելացված արժեքի հարկի և 0.283 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
8) «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

ա. էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 10.9187 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 13.1025 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման սակագինը` 0.028 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, առանց ավելացված արժեքի հարկի և 0.033 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, ներառյալ ավելացված արժեքի հարկը։

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
    1) 2009թվականի փետրվարի 27 -ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» № 67Ա որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետը,               
    2) 2009թվականի սեպտեմբերի 1 -ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» № 543Ա որոշումը։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի ապրիլի 1-ից։

 

         

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
        ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                  Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

         ք. Երևան
  01 մարտի 2010թ.