Բովանդակություն
600.0052.05.09.03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2003 թվականի №52Ա
ք. Երևան
«ՁՈՐԱՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ‚ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N55Ա ՈՐՈՇՈՒՄԸ
ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N17Ա ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԸ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետը և 27-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.
- Համաձայնություն տալ «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության գույքը պայմանագրային կարգով վարձակալության հանձնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
- Ուժը կորցրած ճանաչել՝
ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հուլիսի 31-ի ««ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՁորաՀԷԿ»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» N55Ա որոշումը։
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի մարտի 17-ի ««ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» N17Ա որոշման 1-ին և 2-րդ կետերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ․ ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
5 սեպտեմբերի 2003 թ.
ժամը 1700