Բովանդակություն
600.0055.31.07.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2002 թվականի №55Ա
ք. Երևան
«ՁՈՐԱՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՁՈՐԱՀԷԿ»- ՈՒՄ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի բ) ենթակետը, 23-րդ, 24-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի №4 որոշմամբ սահմանված կարգը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագետավան գյուղի վարչական տարածքում գտնվող «ՁորաՀԷԿ»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա՝ 15 տարի գործողության ժամկետով:
- Հաստատել «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության «ՁորաՀԷԿ»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի պայմանները (հավելված)։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
ք․ Երևան
31 հուլիսի 2002թ.
ժամը 1700
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան