Բովանդակություն
600.0017.17.03.03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2003 թվականի №17Ա
ք. Երևան
«ՁՈՐԱՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻՑ
ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ա) կետը, 21-րդ հոդվածը,
22-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №1Ն որոշմամբ հաստատված կարգը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը, վեց ամիս ժամկետով, սահմանել 7.952 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 9.542 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
- «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված սակագնի հիմքում դրված լրացուցիչ աշխատանքների համար նախատեսված ծախսերը սակագների հետագա վերանայման ժամանակ չեն ընդգրկվելու մաշվածության ու շահույթի հաշվարկման բազայում:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հուլիսի 31-ի «Էլեկտրաէներգետիկայի ոլորտի սակագների մասին» № 53 Ա որոշման 1.7 կետը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 16-ից:
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
ք․ Երևան
17 մարտի 2003թ.
ժամը 1700
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան
-