600.0094.16.03.11

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2011 թվականի №94Ա
քաղ. Երևան

 

 

«ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ «ՇԱՄԲ», «ՍՊԱՆԴԱՐՅԱՆ», «ՏԱԹԵՎ» ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև 2005 թվականի դեկտեմբերի 9-ին, 2008 թվականի մայիսի 16-ին և 2010 թվականի մարտի 16-ին կնքված ֆինանսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերականգնման վարկերի բանկի (KFW բանկ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության միջև 2010 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված «Վարկի տրամադրման և նախագծի ֆինանսավորման մասին» վարկային պայմանագրերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության միջև 2010 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգի վերականգնում» վարկային ծրագրի ֆինանսավորման մասին ենթավարկային պայմանագիրը (այսուհետև` Ենթավարկային պայմանագիր), որի շրջանակներում «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող «Շամբ», «Սպանդարյան» և «Տաթև» հիդրոէլեկտրակայանների վերականգնմանն ուղղված մինչև 51 000,0 հազար եվրոյին համարժեք դրամի (առանց ավելացված արժեքի հարկի) ներդրումները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության միջնորդությամբ ստացված արտոնյալ վարկային միջոցների հաշվին իրականացված ներդրումներ և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ժդ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել, որ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ««Շամբ», «Սպանդարյան» և «Տաթև» հիդրոէլեկտրակայանների վերականգնման նպատակով Ենթավարկային պայմանագրի շրջանակում տրամադրված մինչև 51 000,0 հազար եվրոյին համարժեք դրամի (առանց ավելացված արժեքի հարկի) վարկային միջոցների վերադարձը կապահովվի սակագնի հաշվարկում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառելու միջոցով` ըստ Ենթավարկային պայմանագրի 3-րդ հոդվածում ամրագրված պայմանների։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                       Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

 ք. Երևան

 16 մարտի 2011թ.

 ժամը 1600