Բովանդակություն
600.0012.03.03.03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2003 թվականի №12Ա
ք. Երևան
«ՀՐԱԶԴԱՆԻ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱժՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՎՈՂ
ՀԵՏԱԳԱ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ
ՏՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2002 թվականի դեկտեմբերի 4-ին վավերացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող «Հրազդանի ջերմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրը Ռուսաստանի Դաշնությանը ի սեփականություն փոխանցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կազմված արձանագրությունը, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի բ) ենթակետը, 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հաստատել «Հրազդանի ջերմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից որոշվող հետագա սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրվող իրավաբանական անձին տրվող էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանները (հավելված):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
ք. Երևան
3 մարտի 2003թ.
ժամը 1700