Բովանդակություն
600.0076.06.11.03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2003 թվականի №76Ա
ք. Երևան
«ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԷԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՇԱՔԻ» ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻՑ ԱՌԱՔՎՈՂ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ա) կետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №1Ն որոշմամբ հաստատված կարգը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.
- «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շաքի» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը, երկու տարի ժամկետով, սահմանել 15.741 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 18.889 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի փետրվարի 25-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագների մասին» №3 որոշման 1-ին կետը՝ «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» լիակատար տնտեսական ընկերության (Շաքիի ՀԷԿ) առաքվող էլեկտրաէներգիայի համար սահմանված սակագնի մասով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի դեկտեմբերի 6-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ․ ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
06 նոյեմբեր 2003թ.
ժամը 17։00