6000044060803

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

6 օգոստոսի 2003 թվականի №44Ա

ք. Երևան

 

 

«ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ)
ՍԱԿԱԳՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը‚ Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է

  1. Հետաձգել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագնի վերանայման մասին» որոշման նախագծի քննարկումը։
  2. Առաջարկել «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը` «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ 20-օրյա ժամկետում քննարկել հունիս-սեպտեմբեր ամիսների պայմանագրային հզորությանն առնչվող հիմնախնդիրը և արդյունքի մասին տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովին։
  3. Անդրադառնալ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագնի վերանայման հարցին սույն որոշման 2-րդ կետում նշված հիմնախնդրի քննարկման արդյունքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                         Ռ․ ՆԱԶԱՐՅԱՆ

 

ք. Երևան

 06 օգոստոսի 2003թ.