Բովանդակություն
600.0016.27.01.04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 2004 թվականի №16Ա
քաղ.Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N81Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության սակագնային մարժայի և «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» №81Ա որոշման մեջ ավելացնել նոր կետ` հետևյալ բովանդակությամբ,
- Սույն որոշման 1-ին կետի ընդունման կապակցությամբ «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունում առաջացող լրացուցիչ հասույթը սակագների վերանայմամբ կուղղվի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ
ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ․ ՆԱԶԱՐՅԱՆ
ք․Երևան
27 հունվարի 2004թ․
ժամը 16։00