Բովանդակություն
600.0360.27.07.11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 հուլիսի 2011 թվականի №360Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի №236Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառա-յությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձ-նաժողովի 2008 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գնումների իրականացման սկզբունքները հաստա-տելու մասին» №236Ա որոշման`
1)վերնագրում «ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերը փոխարինել «ԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերով,
2)1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով, իսկ «իրականացման սկզբունքները» բառերը` «կարգի նկատմամբ լրացուցիչ պահանջները» բառերով,
3)1-ին կետով հաստատված հավելվածի վերնագրում «ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ» բառերը փոխարինել «ԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ» բառերով,
4)1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին կետում «պարտավոր է» բառից հետո լրացնել «կազմակերպել և» բառերը,
5)1-ին կետով հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10. Լիցենզավորված անձն իր կողմից հաստատված գնումների կարգը, գնման գործընթացների կազմակերպման մասին հայտարարությունները, հրավերները, գնումների բազային միավորը (1 մլն դրամ) գերազանցող` կնքված պայմանագրերի մասին հայտարարությունները պարտավոր է տեղադրել իր պաշտոնական կայքում և հրապարակել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորված մարմնի կողմից հրապարակվող տեղեկագրում (Գնումների էլեկտրոնային տեղեկատու):»: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հոկտեմբերի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
27 հուլիսի 2011թ.