600.0087.27.03.13

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 27 մարտի 2013 թվականի № 87Ա
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի «Գնումների ոլորտում առկա խնդիրների նվազեցմանն ուղղված բարեփոխումների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» №959-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ №4 պաշտոնական պարզաբանումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.                                    

    1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
      1)2008 թվականի մայիսի 7-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գնումների իրականացման սկզբունքները հաստատելու մասին» №232Ա որոշումը,
      2)2008 թվականի մայիսի 7-ի «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության գնումների իրականացման սկզբունքները հաստատելու մասին» №234Ա որոշումը,
      3)2008 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գնումների իրականացման սկզբունքները հաստատելու մասին» №236Ա որոշումը,
      4)2008 թվականի մայիսի 7-ի «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության գնումների իրականացման սկզբունքները հաստատելու մասին» №238Ա որոշումը,
      5)2008 թվականի մայիսի 7-ի «Տրանսգազ» սահմանափակ պատասխա-նատվությամբ ընկերության գնումների իրականացման սկզբունքները հաստատելու մասին» №240Ա որոշումը,
      6)2011 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 7-ի №232Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» №358Ա որոշումը,
      7)2011 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 7-ի №234Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» №359Ա որոշումը,
      8)2011 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 7-ի №236Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» №360Ա որոշումը,
      9)2011 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 7-ի №238Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» №361Ա որոշումը,
      10)2011 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 7-ի №240Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» №362Ա որոշումը,
      11)2011 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության գնումների կարգի նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանելու մասին» №616Ա որոշումը,
      12)2012 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի №616Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» №421Ա որոշումը:
    2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի ապրիլի 1-ից:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
         ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                   Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ      

    

      ք. Երևան
27 մարտի 2013թ.